Բաքվի բռնապետն այնքան ժամանակ է հոխորտալու, քանի դեռ իրական վտանգ չի զգացել։ Իսկ իրական վտանգը կարող է լինել ՀՀ-ում ռազմարդյունաբերության հիմնումն ու զարգացումը։ Ասում եմ՝ հիմնում, քանի որ հիմա ինչ կա, դա ռազմարդյունաբերության հետ աղերս չունի։ Իսկ հիմնելու և զարգացնելու համար նախ և առաջ անրհաժեշտ է օրենսդրական կարգավորումների փաթեթ։
Ի դեպ, ռազմարդյունաբերության մեջ կարող են իրենց լուման ունենալ ոչ միայն ռազմական գործիչները, այլ նաև ծրագրավորողները, ֆիզիկոսները, քիմիկոսները, մաթեմատիկոսները և այլն։ Այնպես որ , այդ ճյուղի զարգացման կարևոր նախադրյալները մեզ ի վերուստ Աստված տվել է, մնում է զարկ տանք դրան:
Կարեն Հովհաննիսյան